Իսրայելի կառավարությունը մեղադրում է Իրանին` միջուկային ոլորտում առաջընթաց գրանցելու համար![]() 24 օգոստոսի 2012 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ուրբաթ օրը մեղադրել է Իրանին` միջուկային զենք ստանալու ուղու վրա մեծ առաջընթացներ գրանցելու մեջ: Այս մասին ասվում է վարչապետի վարչակազմի հայտարարությունում: «Երեկ մենք լրացուցիչ ապացույցներ ենք ստացել, որ Իրանը առաջընթաց է գրանցում միջուկային զենք ստանալու ճանապարհին և լիովին անտեսում է միջազգային հանրության պահանջները»,-ասվում է Իսրայելի վարչապետի հայտարարությունում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրանցի ինժեներները գաղտնի կերպով Ֆորդոյի ստորգետնյա կենտրոնում ուրանի հարստացման համար լրացուցիչ ցենտրիֆուգեր են տեղադրում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |