Մոսկվան պատրաստ է սերտորեն համագործակցել Բրահիմիի հետ` սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում![]() 24 օգոստոսի 2012 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի նորանշանակ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հեռախոսազրույցը: Կողմերը կարծիքներ են փոխանակել ներկայումս Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ռուսական կողմից հաստատվել է արյունահեղության շուտափույթ դադարեցման և հակամարտող կողմերի միջև երկխոսության մեկնարկի վերաբերյալ սկզբունքային դիրքրոշումը` հիմնված Աննանի` ճգնաժամի խաղաղ կարգավորման ծրագրի և ժնևյան հանդիպման որոշումների վրա: Բրահիմին ընդգծել է, որ համաձայն է նման մոտեցման հետ և մտադիր է աշխատել հակամարտող բոլոր կողմերի և բոլոր այն պետությունների հետ, որոնք կարող են ազդել իրավիճակի վրա` նպաստելով սիրիական ազգային երկխոսության մեկնարկին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |