ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ԵՂԵԼ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության փաստ պատմության մեջ չի եղել, Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Արինջը: Նրա խոսքերով` ցեղասպանությունը հայկական սփյուռքի հնարանք է, որը երկար տարիներ քարոզչություն է իրականացնում Թուրքիայի դեմ: Թուրքիան պատրաստ է բացել իր արխիվները բոլոր ցանկացողներին: «Սակայն, փաստաթղթերի հետ ծանոթացումը կարող է բացահայտել, որ ցեղասպանության է ենթարկվել թուրքական, այլ ոչ թե հայկական բնակչությունը»,- նշել է Արինջն` ավելացնելով, որ փետրվարի 26-ին Թուրքիայի խորհրդարանում կքննարկվի «Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանության հարցը»:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---