Թեհրանում ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցը համարում են 50 տոկոսով «անհիմն և անօգուտ»![]() 26 օգոստոսի 2012 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին հայտարարել է, որ Իրանը ոչ մի խնդիր չունի ՄԱԳԱՏԷ-ի կողմից անցկացվող հետաքննության հետ` կապված ԻԻՀ միջուկային օբյեկտների հետ: Սակայն, Աբասիի խոսքով, ՄԱԳԱՏԷ-ն պետք է համոզիչ փաստարկներ ունենա իր պնդումների օգտին, հաղորդում է IRNA գործակալությունը: Անցած տարվա նոյեմբերին ՄԱԳԱՏԷ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն զեկույց է հրապարակել, որում նշվել է Պարչին ռազմաբազայում հնարավոր միջուկային փորձարկումների մասին: Զեկույցի համաձայն, Իրանը, հավանական է, անցկացրել է չեզոք դետոնատորի փորձարկումներ, որն օգտագործվում է միջուկային ռումբերում: Իրանը հերքել է մեղադրանքները, սակայն մինչև հիմա թույլ չի տվել ՄԱԳԱՏԷ տեսուչներին այցելել Պարչին: Աբասին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ տեսուչները կարող են ժամանել Իրան, երբ ցանկանան: «Համոզիչ փաստարկներ ներկայացնելով` ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա երկու ժամում իրանական կողմից թույլտվություն ստանալ հետաքննություն անցկացնելու համար, և մենք թույլ կտանք այցելել միջուկային օբյեկտներ»,- ասել է նա: Աբասիի խոսքով, Իրանը կարծում է, որ Ամանոյի վերջին ամենամյա զեկույցը 50 տոկոսով «անհիմն է և անօգուտ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |