Bolaven թայֆունը կմոլեգնի Խաբարովսկի երկրամասում, Ամուրի շրջանում և Պրիմորյեում

Bolaven թայֆունը կմոլեգնի Խաբարովսկի երկրամասում, Ամուրի շրջանում և Պրիմորյեում

PanARMENIAN.Net - Հզոր Bolaven թայֆունը Օկինավա կղզուց դուրս է եկել Չինական ծովի հարավ՚ Ինչպես պատմել են երկրամասի հիդրոմետկայանում, այն շարժվում է 20 կմ/ժամ արագությամբ: Օգոստոսի 28-ի առավոտյան թայֆունը դուրս կգա Դեղին ծովի հարավ և կշարժվի հյուսիս-արևելյան ուղղությամբ:

Նման ուղեգծի ժամանակ տարերքի հիմնական հարվածը կզգան Չինաստանի, ՌԴ Խաբարովսկի երկրամասի ու Ամուրի շրջանի հյուսիս-արևելյան գավառները: Պրիմորյեում նույնպես սպասվում են հորդառատ անձրևներ ու փոթորկալից քամի:

Եղանակի բարելավում Հեռավոր Արևելքի հարավում սպասվում է միայն օգոստոսի 30-ին, երբ թայֆունը կհասնի Սախալին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---