ԱՄՆ-ն կասկածում է, որ գերմանական UniCredit-ը չի կատարում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ն կասկածում է, որ գերմանական UniCredit-ը չի կատարում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները ստուգում են HVB-ն՝ UniCredit բանկի գերմանական բաժանմունքը Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների խախտման դեմ պայքարի շրջանակում, որից արդեն տուժել է Standard Chartered-ը:

Նախօրեին UniCredit-ը հայտնել է, որ Նյու Յորքի շրջանային դատախազի գրասենյակը, ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վարչությունը հետաքննություն են սկսել:

Հայտարարության մեջ կոնկրետ երկիրը չի նշվում, սակայն, իրավիճակին մոտ աղբյուրն ասել է, որ հետաքննությունը վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր խախտումներին:

«Հետաքննությունն ու վերլուծությունը շարունակվում են, և կոռեկտ չէր լինի այժմ մեկնաբանություններ անել»,-հայտարարել է UniCredit-ը:

ԱՄՆ իշխանությունները ստուգում են նաև Royal Bank of Scotland և գերմանական երկրորդ խոշորագույն Commerzbank-ը, հայտնում է «Ռոյթերսը»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---