11 փետրվարի 2005 - 17:25 AMT
2006 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ 20 ՄԻԼԻՈՆՈՎ ՊԱԿԱՍ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՄՆ արտերկրյա օգնության բյուջեի նախագծի համաձայն, 2006 ֆինանսական տարում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 55 մլն դոլար, Ադրբեջանին` 35 մլն, Վրաստանին` 67 մլն դոլար: Բացի այդ, նախատեսվում է Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրել 5-ական մլն դոլար` որպես ռազմական ֆինանսավորում եւ 750-հազարական դոլար` ռազմական կրթության եւ ուսուցման համար: Լեռնային Ղարաբաղը ԱՄՆ-ից կստանա 5 մլն դոլար` որպես մարդասիրական օգնություն: