«Չորրորդ ինքնիշխանություն». ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու գյուղնախարարը տհաճ խոսակցություն են ունեցել28 օգոստոսի 2012 - 09:52 AMT PanARMENIAN.Net - Ըստ «ՉԻ» տեղեկությունների, նախօրեին բավականին լարված մթնոլորտում առանձնազրույց են ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու գյուղնախարար Սերգո Կարապետյանը:«Արթուր Բաղդասարյանր փորձել է հնարավորինս կոռեկտի ու չափավորի մեջ գյուղնախարարին հասկացնել, որ հանկարծ այնպես չստացվի, որ ոլորտում առկա բացթողումները ուղիղ հարված հասցնեն կամ իրենց ազդեցությունր թողնեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների ու գալիք նախագահական ընտրությունների վրա: Ավելին, Բաղդասարյանը Կարապետյանին ասել է, որ շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի նախարարը գյուղատնտեսության ոլորտում առաջնորդվի ոչ թե իր սեփականություն հանդիսացող «Արտֆուդ» գործարանի շահերով, այլ ավելի շատ զբաղվի գյուղացիներին հուզող խնդիրներով, քանի որ 2013-ի հաշվետվությանը քիչ ժամանակ է մնացել: ՕԵԿ-ական շրջանակներում պտտվող նույն լուրերի համաձայն, Բաղդասարյանը` նախարար Կարապետյանին նաև հորդորել է շատ կարճ ժամանակահատվածում փակել «Արտֆուդի» պարտքերը և մեկ առ մեկ վճարել գյուղացիների հասանելիք գումարները: Իսկ հանդիպման ավարտին Բաղդասարյանը իրեն չի կորցրել ու կատակով փորձել է կոմպենսացնել շեֆական տվայտանքները` ասելով. «Դե, պարոն Կարապետյան, մի խելքը լավ ա, բայց երկու խելքը ավելի լավ ա, դրա համար ճիշտը նա է, որ չթողնենք` մեր վրա ավելորդ խոսակցություններ գան»: Թերթը հավելում է, որ մեկ այլ ճշտվող տեղեկատվության համաձայն էլ, այս հանդիպման հետ կապված որոշակի վերապահումներով վերևից խոսակցություն է եկել հենց Բաղդասարյանի վրա` Կարապետյանի հետ նման թեմաներ բացելու համար»,-գրում է թերթը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |