Մահացել է Գառզուի աշակերտ Արմանդ Թաթոսյանը

Մահացել է Գառզուի աշակերտ Արմանդ Թաթոսյանը

PanARMENIAN.Net - Մոնրեալում 61 տարեկանում մահացել է կանադահայ նկարիչ Արմանդ Թաթոսյանը: Օգոստոսի 23-ին վրա հասած մահվան մասին երեքշաբթի օրը հայտնել է նրա քույրը` Մերի Թաթոսյանը: 2007 թվականից ի վեր, երբ նկարիչը կաթվածահար եղավ և զրկվեց նկարելու ընդունակությունից, նրա մասին հոգ էր տանում քույրը, հաղորդում է Global News-ը:

Արմանդ Թաթոսյանը ծնվել է Եգիպտոսում և արվեստին ծանոթացել պապի շնորհիվ: Թաթոսյանը նկարչական կրթությունը ստացել է ֆրանսահայ հանրահայտ նկարիչ և ճարտարապետ Ժան Գառզուի և նկարիչ Բեռնար Բուֆեի մոտ: Թաթոսյանը նաև որմանկարչություն է ուսանել Իտալիայում` Կարարայի ակադեմիայում:

1973թ. նա դարձավ Կանադայի Արվեստի թագավորական ակադեմիայի ամենաերիտասարդ անդամը:

Թաթոսյանը հիմնականում աբստրակտ ոճով էր ստեղծագործում, պատկերում էր բնանկարներ և նատյուրմորտներ, աշխատում էր յուղաներկով: Նրա առանձնացող ոճը ստացավ «Թաթոսյանիզմ» անվանումը:

Արմանդ Թաթոսյանի աշխատանքները ցուցադրվում են Կվեբեկի, ինչպես նաև Հունաստանի, Իտալիայի, Հայաստանի և Միացյալ Նահանգների թանգարաններում, Կանադայի Ազգային պատկերասրահում և այլուր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---