Սարյանի կտավները կցուցադրվեն «Պլաստովյան աշուն» Արվեստի միջազգային ասամբլեայի շրջանակում![]() 28 օգոստոսի 2012 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Ուլյանովսկի մարզի կառավարությունը համաձայնագիր է կնքել Մարտիրոս Սարյանի արտագնա ցուցահանդեսի կազմակերպման մասին: Ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերին Ուլյանովսկում կայանալիք «Պլաստովյան աշուն» Արվեստի միջազգային ասամբլեայի շրջանակում, հայտնել է ՌԴ Ուլյանովսկի մարզի արվեստի ու մշակութային քաղաքականության նախարար Տատյանա Մուրդասովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Հայաստանի Սարյանի տուն-թանգարանը տրամադրել է մեզ Սարյանի աշխատանքները: Սարյանի 15 կտավներն առաջին անգամ կցուցադրվեն Ռուսաստանում», հայտարարել ՝ ՌԴ Ուլյանովսկի մարզի արվեստի ու մշակութային քաղաքականության նախարարը: Ցուցահանդեսը կազմված կլինի երկու ցուցադրությունից: Այցելուները կկարողանան տեսնել Մարտիրոս Սարյանի ու հայտնի խորհրդային նկարիչ Արկադի Պլաստովի գործերը, որոնք սերտ բարեկամական կապեր ունեին: «Պլաստովյան աշունը» կանցնի «Մշակույթ և զարգացում» մշակութային համաժողովի շրջանակում, կհանձնվի նաև Պլաստովի անվան մրցանակ կերպարվեստի ոլորտում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |