Կահիրեի ղպտիներից պահանջում են դադարել վաճառել քրիստոնեական սրբապատկերներ, գրքեր ու խորհրդանիշեր

Կահիրեի ղպտիներից պահանջում են դադարել վաճառել քրիստոնեական սրբապատկերներ, գրքեր ու խորհրդանիշեր

PanARMENIAN.Net - Կահիրեի Շուբրա շրջանում առնվազն 17 ղպտիական խանութների տերեր սպառնալիքներ պարունակող նամակներ են ստացել և ապրում են «տագնապի մեջ»: Այս մասին տեղեկատվություն է տարածել Coptic Solidarity կայքը` հղելով եգիպտական Youm-7 պորտալին:

Նամակներում պահանջվում է դադարել վաճառել քրիստոնեական սրբապատկերներ, գրքեր ու խորհրդանիշեր, որոնք նամակներն ուղարկողների կարծիքով համարվում են «կեղտոտ կուռքեր»:

Ղպտիները բողոք են ներկայացրել ոստիկանություն` հուսալով, որ սպառնալիքներով լի նամակներն ուղարկողները կգտնվեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---