«Ֆրատրիայի» ներկայացուցիչները «զառանցանք» են համարում «Սպարտակի» երկրպագուների կողմից նախատեսվող հակաթուրքական ակցիաների մասին տեղեկությունները

«Ֆրատրիայի» ներկայացուցիչները «զառանցանք» են համարում «Սպարտակի» երկրպագուների կողմից նախատեսվող հակաթուրքական ակցիաների մասին տեղեկությունները

PanARMENIAN.Net - Մոսկովյան «Սպարտակի» խոշորագույն «Ֆրատրիա» երկրպագուների ակումբը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Ստամբուլում կայանալիք խաղի ժամանակ երկրպագուները պատրաստվում են կախել Հայաստանի և ԼՂՀ դրոշները, ինչպես նաև օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող պաստառներ: «Այդ ամենը զառանցանք է»,- PanARMENIAN.Net թղթակցին է հաղորդել «Ֆրատրիայի » ներկայացուցիչը:

«Սպարտակի» երկրպագուները ևս հերքեցին այդ տեղեկությունները` նշելով, որ իրենք ևս այդ մասին իմացել են համացանցից: Նրանք նշել են, որ սա ամենայն հավանականությամբ ադրբեջանցի լրագրողների երևակայության արդյունքն է, որով փորձում են խաղից առաջ քաղաքական կրքեր բորբոքել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---