Ֆերդինանդ Գյումրեցին (Մանուկյան) երևանցիներին է ներկայցրել իր վերջին տարիների աշխատանքները![]() 29 օգոստոսի 2012 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում փակվել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ֆերդինանդ Գյումրեցու(Մանուկյան) անհատական ցուցահանդեսը: Օգոստոսի 17-ին Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսին ներկայացվել է ավելի քան 160 աշխատանք, որոնք ստեղծվել են 80-ականներից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածում: «Այս ցուցահանդեսում ես բացել եմ հոգիս ու մտքերս: Այստեղ ներկայացված աշխատանքներում կարող եք տեսնել, թե ինչ եմ ես ինձանից ներկայացնում և ինչի շուրջ աշխատել եմ»,- PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Մանուկյանը: Ըստ նրա, ցուցահանդեսը որոշակի թեմատիկ ուղղվածություն չուներ, և բոլոր ստեղծագործություններն արարելիս նա միևնույն ոգեշնչվածությամբ է առաջնորդվել: Հարկ է նշել, որ նրա ստեղծագործությունների առանցքային կերպարը կինն է: «Կինը կատարելություն է, որը ստեղծվել է Աստծո կողմից և միշտ կմնա գեղանկարչության և սիրո օբյեկտ»,-ընդգծել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |