Մինչև 2017-ը Հայաստանը կարող է արտադրել 5500 տոննա ցորենի էլիտային սերմացու

Մինչև 2017-ը Հայաստանը կարող է արտադրել 5500 տոննա ցորենի էլիտային սերմացու

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն օգոստոսի 30-ի նիստում որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2012-2017 թվականներին աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագիրը, ծրագրի շահառուների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

Ծրագրի իրագործման արդյունքներով 2017-ին հնարավոր կլինի հասցնել աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ծավալները 5 500 տոննայի:

Բացի դրանից, կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ-ում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով 2012թ. աշնանացանի համար ՀՀ մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման ցուցակը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ծրագրում ընդգրկված շահառուներից կազմակերպել կանխատեսվող 1000 տոննա սերմացուի գնումը և այն, հետ վերադարձվելիք 1200 տոննասերմացուի հետ, հաստատված չափաքանակների համաձայն հատկացնել ՀՀ մարզպետարաններին` կնքելով համապատասխան պայմանագրեր։ Վարչապետ ՏիգրանՍարգսյանի դիտարկմամբ, պետությունն ամբողջությամբ բավարարում է մարզերից ստացված դիմումները։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---