eschool.am -ը նորացված տարբերակով հասանելի կլինի արդեն փետրվարին

eschool.am -ը նորացված տարբերակով հասանելի կլինի արդեն փետրվարին

PanARMENIAN.Net - Eschool.am կայքը, ըստ նոր ծրագրի պետք է բարեփոխվի հեշտացնելով հիմնականում դպրոցներում կատարվող փաստաթղթաշրջանառությունը:

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը:

Ըստ նրա, դա արվում է տնօրեների վարչական աշխատանքը թեթևացնելու, դրանք էլեկտրոնային դարձնելու համար:

Նոր ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ: Պայմանագիրը կկքնվի սեպտեմբերի կեսերին, իսկ ծրագրի իրականացումը կտևի 5 ամիս:

Պողոսյանը նշեց նաև, որ ծրագրով նախատեսվում է eschool.am ում ներառել աշակերտների հաշմառման, գրադարանի , մանկավարժական խորհուրդների համակարգեր:

Հիշեցնենք, որ eschool.am - տեղեկատվական համակարգը նախատեսված է կրթական հաստատությունում և կրթական հաստատությունների միջև միասնական տեղեկատվական միջավայրի ձևավորման համար: Համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատացնել հանրակրթական հաստատության կառավարումը, ինչպես նաև կրթական հաստատության հիմնական տեղեկատվական գործընթացները:

Ներկայումս համակարգը ներդրված է Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի 337 դպրոցներում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---