«Վզգլյադ». Գրոհայիններն իրենք են վճարել իրենց վրացի պատանդներին

«Վզգլյադ». Գրոհայիններն իրենք են վճարել իրենց վրացի պատանդներին

PanARMENIAN.Net - Վրացական «9-րդ ալիքը» տարածել է Լապանկուրի գյուղի բնակիչների մեկնաբանությունները, որոնք փոխանցել են 5 երիտասարդ տղամարդկանց պատմածները: Վերջիններս պատանդ էին վերցվել, իբրև թե, Դաղստանից եկած գրոհայինների կողմից, փոխանցում է «Վզգլյադը»:

Պատանդներն իրենք լրագրողների հետ չեն ցանկանում շփվել: Գյուղացիները պատմում են, որ գրոհայինները խնդրել են այդ հինգ տղամարդկանց «ուղեկցել նրանց մինչև Ռուսաստանի հետ սահմանը, փող տվել ու հագուստ»:

«Նրանց լավ նն վերաբերվել, կերակրել են, ասել են, որ այդ գումարով կարող էին խնջույք կազմակերպել, գրոհայիններից մեկը խոսել է վրացերեն»,-պատմել են գյուղացիները` հղելով ազատված տղամարդկանց:

Մինչդեռ նախօրեին ազատված պատանդները ՆԳՆ տարածած կադրերում ասում են. «Մեզ զգուշացրեցին, որ եթե փորձենք փախչել, մեզ կսպանեն: Նրանք 15 հոգի էին, ինքնաձիգեր ունեին, տարբեր զենք, նռնականետեր»: Ընդ որում, նրանք չեն խոսել ազատագրման մանրամասների և այն մասին, թե ինչպես է նրանց հաջովել փախչել զինված խմբից:

«9-րդ ալիքի» նկարահանող խումբը ներթափանցել է կիրճ, որտեղ տեղի է ունեցել գրոհայինների հանդիպումը գյուղի 5 բնակիչների հետ` խոստանալով, որ հետո կհրապարակեն նաև կադրերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---