Սամարաս. Հունաստանի տնտեսությունը չի դիմանա խիստ տնտեսման հետագա քայլերին

Սամարաս. Հունաստանի տնտեսությունը չի դիմանա խիստ տնտեսման հետագա քայլերին

PanARMENIAN.Net - Հունաստանի պետական ծախսերի կրճատման հաջորդ փուլը, որ նախատեսվում է 2013-2014թթ., վերջինը կլինի, հայտարարել է երկրի վարչապետ Անտոնիս Սամարասը, հայտնում է Associated Press-ը:

«Այդ միջոցներից շատերը բավականին ցավոտ են, սակայն նաև անխուսափելի: Հակառակ դեպքում երկիրը կկորցնի վստահությունը»,-ասել է Սամարասը: Նա նշել է սակայն, որ Հունաստանի տնտեսությունը չի դիմանա խիստ տնտեսման հետագա քայլերին:

Պետական ծախսերը նախատեսվում է կրճատել 11,5 մլրդ եվրոյով: Կառավարությունը չի պարզաբանել, թե ինչի հաշվին է կատարվելու խիստ տնտեսումը,սակայն, ակնկալվում է, որ կկրճատվեն կենսաթոշակներն ու պետծառայողների աշխատավարձերը: Սամարասը զգուշացրել է, որ ծախսերի կրճատումից հրաժարվելու դեպքում, Հունաստանը ստիպված կլինի դուրս գալ եվրագոտուց, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---