Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Չմիավորված երկրների շարժման հետ

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Չմիավորված երկրների շարժման հետ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույն է հղել Չմիավորված երկրների շարժման մասնակիցներին, նշելով, որ Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն այդ կազմակերպության հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Ռուսաստանը հետևողականորեն վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն` ձգտելով ստեղծել առանց դեմառկայության գծերի անվտանգության միասնական տարածք»,-գրել է Պուտինը:

Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովը մեկնարկել է Թեհրանում երեք օր առաջ և կավարտվի ուրբաթ օրը:

Գագաթաժողովի նպատակն է գտնել սիրիական ճգնաժամի հաղթահարման ընդունելի ուղիներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---