31 օգոստոսի 2012 - 10:01 AMT
«Ժողովուրդ».Գագիկ Ծառուկյանի սանիկի հերթական մեղադրանքը քավորին

Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ԲՀԿ առաջնորդին նոր մեղադրանքներ է ներկայացնում: Վերջերս փակվել է Աբովյանի «Քինգ դելյուքս» ֆուտբոլային դպրոցը, որի հիմնադիր տնօրենն ու հովանավորողը Արթուր Հարությունյանն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա կատարվածի մեջ մեղադրել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին. «Դպրոցը փակվել է ֆինանսական նեղ պայմանների պատճառով, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տված ֆինանսական վնասների պատճառով:

Դպրոցը ես այս տարի էի հիմնել, նոր առաջին լիգա էր, բայց ինքը շատ լավ թիմ էր, որը վերեւներ էր բարձրանալու: Մարզահագուստով, գնդակներով ապահովել էի, մարզադաշտը շատ մեծ խնդրով, մի կերպ պայմանագիրը կապել էինք, օգտագործում էինք: Բայց այդ բարեգործության շնորհիվ փակվեց: Կար 150 երեխա, որոնք անվճար պարապում էին ֆուտբոլ, բոլորին անվճար ֆուտբոլի հագուստով ապահովել էինք»: