Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սեպտեմբերի 2-ին և 3-ին ելույթ կունենա Օդեսայում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սեպտեմբերի 2-ին և 3-ին ելույթ կունենա Օդեսայում

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սեպտեմբերի 2-ին և 3-ին ելույթ կունենա Օդեսայում: Համերգները տեղի կունենան սեպտեմբերին Օդեսայում Քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների շարքում անցկացվող «Օդեսան դիմավորում է ընկերներին» արվեստի և մշակույթի 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Նախորդ տարվա համերգի հաջողությամբ պայմանավորված` այս տարի նույնպես նվագախումբը փառատոնի կազմակերպիչների կողմից մասնակցության հրավեր է ստացել:

Երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Օդեսայի պետական ֆիլհարմոնիայում` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացնելով վառ և բազմաժանր համերգային ծրագիր: Վերջինս կներառի Ե. Դոգայի, Ա. Պետրովի, Ա. Էշփայի, Է. դի Կապուայի, Ջ. Պուչինիի, Է. Գրիգի, Խ. Ռոդրիգոյի, Լ. Դեսյատնիկովի, Ա. Գայնուլլինի, Ա. Պիացոլլայի, Ղ. Սարյանի, Տ. Չուխաջյանի, Ս. Ռախմանինովի, Պ. Չայկովսկու, Ռ. Շեդրինի և Մ. Ռավելի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես կգան Անդրեյ և Միխայիլ Իվանովները (կոնտրաբաս և դաշնամուր), Միխայիլ Մունթյանը (տենոր), Դմիտրի Իլլարիոնովը (կիթառ), Մաքսիմ Ռիսանովը (ալտ), Այդար Գայնուլլինը (բայան), Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Եկատերինա Մեչետինան (դաշնամուր), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ) և Դմիտրի Բեռլինսկին (ջութակ), հաղորդում է ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---