ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է Հունգարիայի հետ հարաբերությունները խզելու մասին

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է Հունգարիայի հետ հարաբերությունները խզելու մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն արձագանքել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահաձնելու կապակցությամբ Հունգարիայի իշխանությունների քայլերին:

«Խորը վրդովմունքով և հիասթափությամբ ընդունեցի Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարության կողմից, մարդկության պատմության բոլոր ժամանակներում դատապարտելի արարք՝ մարդասպանություն, գործած անձին՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու փաստը:

Եվրոպական արժեքները համամարդկային են և այո, դրանք ներառում են մարդասիրություն: Դատապարտված անձանց փոխանցմանվերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) հենց այդ արժեքի գիտակցմամբ է սահմանում դատապարտյալի փոխանցման հնարավորությունը:

Սակայն եվրոպական ոչ պակաս արժեքներ են նաև արդարությունն ու պատժի անխուսափելիությունը:Իմ խորին համոզմամբ Դուք պարտավոր էիք իմանալ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո նրա հետագա ճակատագիրը:

Դուք պարտավոր էիք իմանալ, որ ազգային թշնամանքի շարժառիթով սպանություն կատարած անձին հանձնում եք մի երկիր, որտեղ նրան հերոսացնում են: Դուք պարտավոր էիք գիտակցել, որ այդ հերոսացումը ապտակ է առաջին հերթին Հունգարիայի արդարադատությանը, և ընդհանրապես, ողջ եվրոպական արժեհամակարգին, որը մարդակենտրոն է, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, նրա կյանքը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Թույլ տվեք չհավատալ ձեր անկեղծությանը, որ փոխանցման համար Ձեզ բավարարել է Ադրբեջանական կողմի ինչ-ինչ հավաստիացումներ:

Դուք պարտավոր էիք ադրբեջանական կողմից հավաստիացում և երաշխիք ստանալ առ այն, որ մարդասպանը պետք է Ադրբեջանումշարունակեր իր պատժի հետագա կրումը: Ավելին, նման հավաստիացում ստանալու պարագայում, անգամ, դուք պարտավոր էիքչփոխանցել մարդասպանին՝ գիտակցելով, որ այդ հավաստիացումները սին են, քանզի այդ մարդասպանը տարիներ շարունակհերոսացվել է ադրբեջանական իշխանությունների կողմից:

Ես, որպես կոլեգա, Ձեր փոխարեն հրաժարական կտայի:

Սակայն Ձեր հրաժարականի դեպքում, անգամ, Գուրգեն Մարգարյանի ընտանիքը, հայ ժողովուրդը և ողջ առաջադեմ մարդկությունը Ձեզ հիշելու են որպես մարդասպանին «արդարացնող» մարդու:

Հիմք ընդունելով վերոշադրյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպայի Խորհրդում և մյուս միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարության հետ փոխհարաբերությունները խզելու մասին»,-ասվում է Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարար Թիբոր Նավրաչիչին ուղղված դիմումում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---