Հայկ Մելիքյանը չեղյալ է հայտարարել Հունգարիայում կայանալիք իր մենահամերգը 3 սեպտեմբերի 2012 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հայկ Մելիքյանը հրաժարվել է Բուդապեշտում կայանալիք իր մենահամերգից: Ինչպես հայտնում են Մելիքյանի մենեջմենթից, դաշնակահարն իրեն վիրավորված է զգում հունգարական պետության կողմից հայ ազգին ուղղված վերջին ստորացուցիչ քայլից և համարում է, որ համերգի ժամանակ չի կարող անկեղծորեն և լիարժեք ցուցադրել իր հույզերը: Համերգը պետք է կայանար Բուդապեշտի Moholy-Nagy արվեստի համալսարանի համերգասրահում, հոկտեմբերի 23-ին և ծրագրում պետք է հնչեին հունգարացի կոմպոզիտորներ Բ.Բարտոկի, Գ.Լիգետիի, Դ.Կուրտագի, Ֆ.Ֆարկաշի, ինչպես նաև հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Տ.Մանսուրյանի, Ա.Բաբաջանյանի և Ա.Խաչատրյանի ստեղծագործությունները: Բացի դրանից, Հայկ Մելիքյանը հետաձգել է «1900+» երևանյան համերգաշարի շրջանակներում բացառապես հունգարական երաժշտության ծրագրով կայանալիք համերգը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերին դաշնակահարի` Երևան ժամանելուց անմիջապես հետո: Համերգը, հավանաբար, կփոխարինվի ամերիկյան երաժշտության ծրագրով: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Ռամիլ Սաֆարովը օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից Ադրբեջանին է արտահանձնվել և Ադրբեջանի նախագահի կողմիցն նրան ներում է շնորհվել: Ուշագրավ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |