«Մեղքը» ֆիլմը ճանաչվել է YouTube-ի լավագույն ֆիլմ

«Մեղքը» ֆիլմը ճանաչվել է YouTube-ի լավագույն ֆիլմ

PanARMENIAN.Net - Իսպանացի Դևիդ Վիկտորիի «Մեղքը» ֆիլմը ճանաչվել է YouTube-ի կողմից կազմակերպված «Քո կինոն» կինոփառատոնի լավագույն ֆիլմ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղելով The Wrap կայքին:

«Քո կինոն» փառատոնը կայացել է Թոնի և Ռիդլի Սքոթերի կողմից ստեղծված Scott Free Productions ընկերության աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել կարող էին բոլոր ցանկացողները:

Ժյուրին ձևավորել է լավագույն տասնյակը, որի մեջ ներառվել են ֆիլմեր ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Բոլիվիայից, Պորտուգալիայից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Իսպանիայից և Եգիպտոսից:

Հաղթողի անունը հայտարավել է սեպտեմբերի 2-ին, Վենետիկյան կինոփառատոնի ընթացքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---