«Անունս Վիոլա է» հայ-ամերիկյան հոգեբանական միստիկ դրամայի պրեմիերան կկայանա 2013-ին

«Անունս Վիոլա է» հայ-ամերիկյան հոգեբանական միստիկ դրամայի պրեմիերան կկայանա 2013-ին

PanARMENIAN.Net - 2013 թ-ի գարնանը կինոսերների դատին կհանձնվի Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է» հայ-ամերիկյան համատեղ հոգեբանական միստիկ դրաման, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսորը: Նրա խոսքով, ֆիլմը երկու ընկերուհիների, նրանց հոգեվիճակի և ապրումների մասին է: Քոչարը նշեց, որ պատմությունը տեղի է ունենում Հայաստանում, սակայն այն համամարդկային է, կարող էր տեղի ունենալ ցանկացած այլ երկրում: Ֆիլմի հիմքում ընկած է այն գաղափարը, որ մարդ չպետք է նայի դուրս` գեղեցիկը գտնելու համար, այլ պետք է գեղեցիկը գտնի իր մեջ: Ֆիլմում հայաստանցի դերասանների հետ խաղալու են Մաքսանս Կուզուբաշյանը Ֆրանսիայից ու Ժանեթ Սպիցերը ԱՄՆ-ից:

Սպիցերը, խոսելով իր հերոսուհու` Վիոլայի մասին, ասաց, որ ցնցված է այդ կերպարով: Ըստ Ժանեթի, այն առնչվում է ցանկացած կնոջ հետ, և իր համար մեծ պատիվ է մարմնավորել այդ հերոսուհուն:

Կուզուբաշյանը, ով Ֆրանսիայից Հայաստան է բերել այն կաշվե պայուսակը, որով Արևմտյան Հայաստանից գաղթել է իր նախապապը, առաջին անգամ է Հայաստանում: Նա մարմնավորում է Հրանտի դերը, ով սիրում է Վիոլայի ընկերուհուն` Աննային, և ցանկանում է իր կյանքը կապել նրա հետ:

Ֆիլմը լինելու է հայերեն լեզվով, պրեմիերայի վայրը դեռ ճշտված չէ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---