ՉՆԱՅԱԾ, ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԱՌԱՅԺՄ ՈՉ ՄԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ՆԿԱՏՎՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - «Հայաստանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ նրան հարակից 7 շրջանների օկուպացիայի արդյունքում 1 միլիոն ադրբեջանցիներ վերածվեցին փախստականների եւ բռնի տեղահանվածների», հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով աշխատանքային խմբի համանախագահ Սոլոմոն Օրթիսը: Կոչ անելով իր գործընկերներին աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` կոնգրեսմենը հիշեցրել է, որ ԱՄՆ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Նա նշել է, որ չնայած հակամարտության կարգավորման ուղիներն անցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, առայժմ ոչ մի առաջընթաց չի նկատվում: Սակայն, այնուամենայնիվ, կոնգրեսմենն ընդգծել է, որ ԱՄՆ շարունակում է իր ջանքերն այդ ուղղությամբ եւ շարունակում է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում գործընթացի կարգավորման կողմնակիցը մնալ: Ս. Օրթիսը անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձեւին: Կոնգրեսմենն իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ ինչպես նշված է բանաձեւում, Ադրբեջանի տարածքի մեծ մասը մինչեւ այսօր «օկուպացված է հայկական զինված ուժերի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղը գտնվում է անջատողական ուժերի վերահսկողության ներքո»: «ԵԽԽՎ նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է աշխատեն կողմերի միջեւ համաձայնության հասնելու ուղղությամբ, իսկ կողմերը պետք է կատարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Այդ թվում, նրանք պետք է ձեռնպահ մնան ռազմական գործողությունների անցկացումից եւ դուրս բերեն զինված ուժերն ամբողջ օկուպացված տարածքներից: Ես ողջունում եմ Եվրախորհրդի նախաձեռնությունը եւ ԱՄՆ կառավարության հայտարարությունը»,- հայտարարել է կոնգրեսականը: Նա նաեւ իր գործընկեր-կոնգրեսականների ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ գտնվող Ադրբեջանը ԱՄՆ համար կարեւոր ռազմավարական գործընկեր է եւ հակաահաբեկչության դեմ պայքարում դաշնակից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---