Մաշտոցի պողոտայում այսօր երթուղային միկրոավտոբուս է վթարվել. 4 մարդ տուժել է

Մաշտոցի պողոտայում այսօր  երթուղային միկրոավտոբուս է վթարվել. 4 մարդ տուժել է

PanARMENIAN.Net - Մաշտոցի պողոտայում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում, «Գազել» մակնիշի երթուղային միկրոավտոբուս է վթարվել: ԱԻՆ լրատվական ծառայությանից հայտնում են , որ 100 համարի «Գազել» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցուղում բախվել է պատին, ինչի հետեւանքով ուղեւորներ՝ 53-ամյա Ա. Գալստյանը, 80-ամյա Ն.Միքայելյանը, 52-ամյա Գ. Գալստյանը, 63-ամյա Ա. Սողոմոնյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---