Shell-ը սկսել է Թուրքիայում թերթաքարային գազի որոնումը

Shell-ը սկսել է Թուրքիայում թերթաքարային գազի որոնումը

PanARMENIAN.Net - Royal Dutch Shell ընկերությունը սկսել է Թուրքիայում թերթաքարային գազի որոնումը և թուրքական TPAO ընկերության հետ մտածում է Սև ծովում նավթի հանույթի որոնման մասին, սեպտեմբերի 4-ին հաղորդել է Shell-ի գլխավոր տնօրեն Փիթեր Վոզերը և Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը:

Shell-ը սկսել է թերթաքարային գազի որոնումները նախորդ շաբաթ Saribugday 1 հանքավայրի մերձակայքում, որը տեղակայված է Դիարբեքիր քաղաքի մոտ, ասել է Յիլդիզը: Ընկերությունները նախորդ տարվա նոյեմբերին համաձայնագիր են ստորագրել Թուրքիայում և Միջերկրական ծովում համատեղ աշխատանքների իրականացման մասին:

TPAO-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ստանալու է Դիարբեքիրում մշակվող գազի 70 տոկոսը, իսկ մյուս մասը կտնօրինի Shel-ը, հաղորդում է Reuters-ը:

Վոզերը հաղորդել է նաև, որ ընկերությունը թույլատվություն է ստացել նավթ որոնել Ալյասկայում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---