Մոտ 15 հազար սիրիացի փախստականներ ապաստան են խնդրել ԵՄ երկրներում![]() 5 սեպտեմբերի 2012 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում մոտ 15 հազար սիրիացիներ դիմել են Եվրամիության երկրներին` խնդրելով ապաստան: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել են Բելգիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով քարտուղարությունում: Ըստ գերատեսչության, տարվա սկզբից Բելգիայից ապաստան են խնդրել 395 սիրիացիներ, նրանցից 77-ը` օգոստոսին: ՄԱԿ-ի տվյալներով, հակամարտության ողջ ընթացքում ավելի քան 1,2 միլիոն սիրիացիներ ստիպված են եղել լքել իրենց տները: Սիրիայում հակամարտությունը չի դադարում սկսած 2011թ մարտից: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, բախումների զոհ է դարձել ավելի քան 20 հազար մարդ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |