Արարատի մարզի Ջրաշեն գյուղում կբացվի Ռուսաց լեզվի ուսուցման կենտրոն

PanARMENIAN.Net - 2012-ի սեպտեմբերի 7-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ե. Կովալենկոն կմասնակցի Արարատի մարզի Ջրաշեն գյուղում Ռուսաց լեզվի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հաղորդում են Ռուսաստանի դեսպանատան մամլո կենտրոնից, միջոցառմանը կմասնակցեն Արարատի մարզպետ Է. Բարսեղյանը, վետերանների կազմակերպությունների, գիտական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, ՀԿ-ներ և այլն:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ կդնեն Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հուշարձանին, կտնկեն եղևնիներ, կկայանա կլոր սեղան կրթության ոլորտում ռուս-հայկական փոխազդեցության արդի հարցերի շուրջ: Դպրոցում, որտեղ գտնվում է կենտրոնը, կբացվի համակարգչային դասարան` հագեցած ժամանակակից տեխնիկայով և մասնագիտացված գրականությամբ:

Կենտրոնը ստեղծվել է «Առաջ Ռուսաստան և Հայաստան» ռուս-հայկական բարեգործական հիմնադրամի կողմից «Ռուսական գրքի տան» հետ համատեղ, Հայաստանում ՌԴ դեսպանատան և Ռոսհամագործակցության ներկայացուցչության աջակցությամբ: Կենտրոնում ուսուցումն անվճար է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---