Աշխարհահռչակ երաժիշտ Դերեկ Շերինյանն ու աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը Երևանում են![]() 6 սեպտեմբերի 2012 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այսօր հյուրընկալեց աշխարհահռչակ երաժիշտ Դերեկ Շերինյանին, և աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանին, ով հայտնի է ոչ միայն աստղագիտության ասպարեզում ունեցած հաջողություներով , այլև ներդրումն ունի հայկական դուդուկի միջազգայնացման գործում: Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, արմատներով հայ Դերեկ Շերինյանը արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Չնայած, գրեթե չի խոսում հայերեն, սակայան հպարտորեն բարձրաձայնում է իր ծագման մասին: Զրույցի ընթացքում երաժիշտն ասաց, որ այստեղ շատ տաղանդավոր երերխաների է հանդիպել, որոնց երաժշտական ունակությունները պարզապես ցնցել են իրեն : Բացի համերգային ծրագրից այս անգամ նա մտադիր է հավաքագրել հայ երեխաներից մի խումբ, որոնք հետագայում հնարավորություն կունենան հանդես գալ իր հետ համերգային ծրագրերով: Դերեկ Շերինյանը հրավիրեց Արա Սադոյանին ներկա լինել սեպտեմբերի 10-ին կայանալիք համերգին, ի պատասխան` վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ընդունել սիրելի երաժշտին Կենտրոն վարչական շրջանում : Արա Սադոյանը Դերեկ Շերինյանին և Գարիկ Իսրաելյանին հրավիրեց միասին երեկոյան շրջայցի Կենտրոնով, ինչը երաժիշտը ընդունեց մեծ սիրով: Հրաժեշտից առաջ վարչական շրջանի ղեկավարը Դերեկ Շերինյանին նվիրեց Երևանի Կենտրոն վարչական շրջանը պատկերող լուսանկար՝ որպես հիշատակ Երևանում անցկացրած օրերի: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |