Բուլղարիայում անցկացվեցին Հայկական մշակույթի օրեր![]() 6 սեպտեմբերի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-5-ը Բուլղարիայում տեղի ունեցան Հայ մշակույթի օրեր, որոնց բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և նրա գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, սեպտեմբերի 1-ին Պլովդիվ քաղաքի ամառային թատրոնում ելույթ ունեցան Հայաստանի ֆիլhարմոնիայի ժողովրդական գործիքների և «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթները: Սոֆիայի կինոյի տանը սեպտեմբերի 2-ին ցուցադրվեց կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ…» խաղարկային կինոնկարը: Սեպտեմբերի 3-ին Սոֆիայի Ազգային օպերային թատրոնում մեծ գալա համերգով իրենց արվեստը ցուցադրեցին արվեստի հայ գործիչները: Համերգին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Միտկո Տոդորովը, Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը, բարձրաստիճան հյուրեր, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Սեպտեմբերի 4-ն «Սբ.Կիրիլ և Մեֆոդիի» անվան ազգային գրադարանում բացվեց «Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք և հայ գրատպության 500-ամյակը» խորագրով հայ հնատիպ գրքերի ցուցահանդեսը, որտեղ և տեղի ունեցավ «Մարկո Կրալ» էպոսի հայերեն և Լևոն Շանթի «Կայսր» պատմական դրամայի բուլղարերեն հրատարակությունների շնորհանդեսը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Մարգարիտա Պոպովան, որն իր ելույթում նշեց հայ գրականության համար գրատպության գյուտի նշանակությունը և կարևորեց բուլղարական բազմաթիվ գրքերի և ամսագրերի հրատարակումը Կոստանդնուպոլսի հայկական տպարաններում: Ելույթներով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Բուլղարիայի Հանրապետության փոխնախարար Միտկո Տոդորովը, Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը, Հայաստանի և Բուլղարիայի ազգային գրադարանների տնօրեններ Բորյանա Խրիստովան և Տիգրան Զարգարյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |