Արքայազն Հարրին 4-ամսյա զինծառայություն կանցնի Աֆղանստանում![]() 7 սեպտեմբերի 2012 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայի արքայազն Հարրին ժամանել է Աֆղանստան որպես Թագավորական ՌՕՈւ ուղղաթիռի օդաչու 4-ամսյա ծառայություն անցնելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Թագաժառանգներից երրորդը լինելով՝ 27-ամյա Հարրին կմասնակցի «Թալիբանի» դեմ ակտիվ մարտական գործողություններին: «Դա բարդ և ինքնամոռացություն պահանջող աշխատանք է, ուստի կխնդրեի բոլորին հանգիստ թողնել նրան ու թույլ տալ, որ նա կենտրոնանա ծառայության վրա»,-ասել է միավորված ավիացիոն խմբի հրամանատար, ավագ Ջոն Գորդոնը: 2008թ. արքայազն Հարրին արդեն 10 շաբաթ անց է կացրել ծառայության մեջ՝ Աֆղանստանի Գիլմենդ գավառում: Արքայազնը կբնակվի բեռնատար կոնտեյներում այլ զինծառայողների հետ: Վերջերս ԶԼՄ-ներում հայտնվեցին մերկ արքայազն Հարրիի նկարները: Ըստ աղբյուրների, նկարները արվել են Լաս Վեգասում տեղի ունեցած երեկույթի ժամանակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |