Հայաստանի ֆիլհարմոնիկը համալրվեց իսպանացի երաժիշտով![]() 7 սեպտեմբերի 2012 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) համալրվեց առաջին օտարազգի երաժիշտով: Իսպանացի երիտասարդ գալարափողահար Էնրիկ Կամարասա Ցիֆրեսին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Թոփչյանը: Ցիֆրեսն արդեն երրորդ օրն է, ինչ մասնակցում է նվագախմբի փորձին, և լրագրողներին պատմեց, որ իրեն շատ լավ է զգում այստեղ: Բացի դրանից, նա լսել է մի քանի պատանի երաժիշտների, և Թոփչյանի խոսքով լավ երաժիշտ լինելուց բացի, նաև լավ ուսուցիչ է: Թոփչյանն օտարազգի երաժշտի հրավերը նվագախումբ բացատրում է Հայաստանում գալարափողի թույլ զարգացմամբ և կադրերի բացակայությամբ: Նրա խոսքով, Հայաստանում մեկ ձեռքի մատերի վրա կարելի է հաշվել փողային լավ երաժիշտների քանակը, և գտնում է, որ Ցիֆրեսը կօգնի գալարափողահարների պատրաստման գործում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |