Հարավային Կորեան մերժել է Տոկիոյի բողոքը` կապված վիճելի կղզիներում վարժանքներ անցկացնելու հետ

Հարավային Կորեան մերժել է Տոկիոյի բողոքը` կապված վիճելի կղզիներում վարժանքներ անցկացնելու հետ

PanARMENIAN.Net - Հարավային Կորեան մերժել է Տոկիոյի բողոքը` կապված վիճելի Տոկտո կղզիներում վարժանքներ անցկացնելու հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով հարավկորեական ԶԼՄ-ներին:

Սեուլում Ճապոնիայի դեսպանատանը առաքելության ղեկավարի տեղակալը նախօրեին այցելել է Հարավային Կորեայի ԱԳՆ և ներկայացրել իր երկրի դիրքորոշումը անցկացված զորավարժությունների վերաբերյալ:

Հարավային Կորեայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ վարժանքներն անցկացվում են հարավկորեական տարածքը պաշտպանելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---