Ամառային ճամբարը, որտեղ Բրեյվիկը կրակ էր բացել երիտասարդների վրա, կվերաբացվի

Ամառային ճամբարը, որտեղ Բրեյվիկը կրակ էր բացել երիտասարդների վրա, կվերաբացվի

PanARMENIAN.Net - Նորվեգիայի Աշխատանքային կուսակցության երիտասարդական բաժինը հայտարարել է Ուտոյա կղզու ամառային ճամաբարի աշխատանքները վերականգնելու մասին: Այնտեղ 2011-ի հուլիսին ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը զանգվածային սպանություն է գործել, հաղորդում է Lenta.ru-ն:

Ինչպես հաղորդել է կազմակերպության առաջնորդ Էսկիլ Պեդերսոնը, ճամբարի վերաբացումը կլինի այնտեղ զոհված մարդկանց հիշատակը հարգելու լավագույն միջոցը:

Ամառային ճամբարի վերականգնման համար ծրագրվում է ծախսել մոտ 10 մլն դոլար, որոնք ստացվել են մասնավոր նվիրատուներից:

Շինարարական աշխատանքները պետք է սկսվեն այս տարի ամռանը և ավարտվեն 2014-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---