Հունգարական տիկնիկային թատրոնը չի մասնակցի «Թումանյանական հեքիաթի օրվան»![]() 7 սեպտեմբերի 2012 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հունգարական «Լացիբաշի բաբսինհազ» տիկնիկային թատրոնը չի մասնակցելու Լոռու մարզում անցկացվող տիկնիկային թատրոնների «Թումանյանական հեքիաթի օր» ավանդական միջազգային VII փառատոնին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի նախագահ Արմեն Սաֆարյանը: Նրա խոսքով, հունգարական թատրոնը փառատոնի բարեկամն է, սակայն ելնելով վերջին քաղաքական իրադարձություններից, նրանք այս տարի չեն մասնակցի «Թումանյանական հեքիաթի օրվան»: Բացի թատրոնի ելույթից, նախատեսված էր նաև հունգարացի Լասլո Սենտիրմայի մասնակցությամբ վարպետության դաս, որը նույնպես չի կայանա: Փառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին` Դսեղի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանին կից հրապարակում, իսկ ներկայացումները` սեպտեմբերի 8-ից-15-ը: Փառատոնին մասանկցելու են Գերմանիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Դանիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի տիկնիկային թատրոնները: Փառատոնը կազմակերպում է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` «UNIMA-Հայաստանը»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |