Լույս է տեսել Անահիտ Ադամյանի «Աֆորիզմներ և խոհեր» գիրքը![]() 7 սեպտեմբերի 2012 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին լույս է տեսել գրող-հրապարակախոս Անահիտ Ադամյանի երկրորդ գիրքը` «Աֆորիզմներ և խոհեր» անվանմամբ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ադամյանը, հավելելով, որ սա իր առաջին գրքի շարունակությունն է: Այն պարունակում է գրող-հրապարակախոսի վերջին ստեղծագործությունները` բանաստեղծությունները, աֆորիզմներն ու խոհերը: Առաջին գիրքը, որը լույս էր տեսել 2010-ին, կրում է «Ասես ամեն ինչ ասված է» վերնագիրը: Ի դեպ, երկրորդ գիրքը տպագրվել է 500 օրինակ տպաքանակով` գերազանցելով առաջինը 200-ով: Երկու գրքերն էլ վաճառվում են Երևանի գրախանութներում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |