Արամ Պաչյանի «Ռոբինզոն և 13 պատմվածք» գիրքը վերահրատարակվելու է![]() 7 սեպտեմբերի 2012 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Շուտով կվերահրատարակվի Արամ Պաչյանի «Ռոբինզոն և 13 պատմվածք» գիրքը: Այն առաջին անգամ տպագրվել է 400 օրինակով, 2011 թվականին: Երիտասարդ հեղինակի գիրքն այն ժամանակ վաճառվեց շատ կարճ ժամանակահատվածում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում արձակագիրն ասաց, որպայմանագիր է կնքել «Անտարես» հրատարակչության հետ: Այդ պայմանագրով արդեն լույս է տեսել նրա «Ցտեսություն Ծիտ» վեպը և երկրորդ գիրքը լինելու էպատմվածքների ժողովածուն, որը վերահրատարակվում է: Վաճառքի հաջողության մասին հարցին հեղինակը պատասխանեց. «Քանի որ առաջին հրատարակության տպաքանակը ավարտվել է, և կան ընթերցողներ, ովքեր ցանկություն ունեն ընթերցելու ու ձեռք բերելու ժողովածուն, որոշեցինք վերահրատարակել: Գրքի հաջողության մասին որևէ բան ասել չեմ կարող, պարզապես ես շարունակում եմ երազել ու հավատալ նրան , որ «Ռոբինզոնը» ընթերցողի համար լինի էսթետիկական, ինտելեկտուալ, էմոցիոնալ հաճույքի ակնթարթ»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |