Շախմատի Օլիմպիադա. Հայաստան-Հոլանդիա հանդիպման հաշիվն է 0,5:0,5![]() 7 սեպտեմբերի 2012 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ստամբուլում ընթացող Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում խաղարկվում են նախավերջին տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Հոլանդիայի հետ: Արդեն ավարտվել են Սերգեյ Մովսիսյանի և Լյուկ Վան Վելիի միջև պարտիաները: Խաղն ավարտվել է 37-րդ քայլին, երբ գրանցվել է հավասար հաշիվ: Հայաստան-Հոլանդիա հանդիպման հաշիվն է 0,5:0,5: Լևոն Արոնյան-Անիշ Գիրի, Վլադիմիր Հակոբյան-Իվան Սոկոլով և Գաբրիել Սարգսյան-Յան Սմիթս պարտիաները դեռևս շարունակվում են: Շախմատի 40-րդ Համաշխարհային Օլիմպիադան անցկացվում է 11 տուրերով: Տղմարդկանց մրցախաղում հանդես են գալիս 155 հավաքականներ: Օլիպմիադան կավարտվի սեպտեմբերի 10-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |