Շախմատի Օլիմպիադա. Լևոն Արոնյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանն առայժմ շրջանցում է Հոլանդիային![]() 7 սեպտեմբերի 2012 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ստամբուլում ընթացող Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում խաղարկվում են նախավերջին տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Հոլանդիայի հետ և 1,5:0,5 հաշվով արդեն առջևում է: Հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով 48-րդ քայլին հաղթել է Անիշ Գիրիին: Մինչ այդ Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի է խաղացել Լյուկ Վան Վելիի հետ: Վլադիմիր Հակոբյան-Իվան Սոկոլով և Գաբրիել Սարգսյան-Յան Սմիթս պարտիաները դեռևս շարունակվում են: Շախմատի 40-րդ Համաշխարհային Օլիմպիադան անցկացվում է 11 տուրերով: Տղմարդկանց մրցախաղում հանդես են գալիս 155 հավաքականներ: Օլիպմիադան կավարտվի սեպտեմբերի 10-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |