Շախմատի Օլիմպիադա. Հայաստանը հաղթանակ է տարել Հոլանդիայի նկատմամբ և շարունակում է պայքաերել ոսկե մեդալների համար 7 սեպտեմբերի 2012 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Հայ շախմատիստներն ուժեղ են գտնվել հոլանդացիներից` նրանց հաղթելով 3:1 հաշվով: Այսօր Ստամբուլում ընթացող Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում ավարտվել է նախավերջին տուրի Հայաստան-Հոլանդիա հանդիպումը: Հայաստանը 3:1 հաշվով հաղթանակ է տարել: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը, ովքեր խաղացել են սև խաղաքարերով: Նրանք հաղթանակներ են տարել, համապատասխանաբար, Անիշ Գիրիի և Իվան Սոկոլովի նկատմամբ: Հայաստանի հավաքականն ունի 17 միավոր և շարունակում է 1-ին հորիզոնականը կիսել ԱՄՆ և Ռուսաստանի հավաքականների հետ: Սեպտեմբերի 8-ին շախմատիստները հանգստանում են, իսկ վերջին տուրը կկայանա սեպտեմբերի 9-ին: Շախմատի 40-րդ Համաշխարհային Օլիմպիադան անցկացվում է 11 տուրերով: Տղմարդկանց մրցախաղում հանդես են գալիս 155 հավաքականներ: Օլիպմիադան կավարտվի սեպտեմբերի 10-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |