Շախմատի Օլիմպիադա. Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Հունգարիայի հետ

Շախմատի Օլիմպիադա. Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Հունգարիայի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Ստամբուլում տեղի կունենա Շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրը: 10-րդ տուրից առաջ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիսում է 1-3 տեղերը: Հայ շախմատիստները լրացուցիչ արդյունքներով երկրորդ տեղում են, առաջինը Չինաստանն է, իսկ Ռուսաստանը երրորդ տեղում է:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Հունգարիայի հետ, որը 15 միավորով 5-րդ տեղում է: Չինաստանը կխաղա Ուկրաինայի հետ, Ռուսաստանը՝ Գերմանիայի:

Հայաստանի հավաքականը հաղթել է Բոլիվիային, Բանգլադեշին, Իսպանիային, Ֆիլիպիաններին, Ուկրաինային, Ուզբեկստանին, Գերմանիային ու Նիդերլանդներին: Հավաքականը Ռուսաստանի հետ ոչ ոքի է խաղացել և պարտվել է Չինաստանի հավաքականին:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն՝ 2006-ին և 2008-ին: 40-րդ Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցնում է շվեյցարական համակարգով՝ 11 տուրով: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 155 թիմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---