8 սեպտեմբերի 2012 - 12:03 AMT
Այսօր հայտնի կդառնան Վենետիկի կինոփառատոնի հաղթողները

Այսօր երեկոյան հայտնի կդառնան օգոստոսի 29-ին մեկնարկած Վենետիկի կինոփառատոնի հաղթողները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մրցութային ծրագրում այս տարի ավելի քիչ ֆիլմեր էին ընդկգրկվել, քան ընդունված էր նախորդ ծրագրային տնօրեն Մարկո Մյուլլերի ժամանակ: Գործող տնօրեն Ալբերտո Բարբերն ընդամենը 18 կինոնկար է ընտրել:

Մեծ աղմուկ են բարձրացրել երկու ֆիլմեր՝ Փոլ Թոմաս Անդերսոնի «Վարպետը», որտեղ Խոակին Ֆենիքսը նախկին նավաստու է խաղում, և Հարմոնի Կորինի սադրիչ «Ուրախ արձակուրդը»:

Սակայն Կորինի պատմությունը չորս դասընկերուհիների մասին, որոնք արձակուրդների ժամանակ մտադիր են «ամեն ինչ փորձել», կարող է չափազանց ծայրահեղական թվալ Մայքլ Մաննի գլխավորած ժյուրիին:

Հաղթանակի են հավակնում նաև Ջեսիկա Վուդվորտի ու Պետեր Բրոսենսի «Տարվա հինգերորդ եղանակը» ֆիլմն ու Բրայան դը Պալմայի «Կաիրքը» թրիլերը:

Հաղթողներին հայտարարելուց հետո կցուցադրվի Ժան Պիեռ Ամերիի «Մարդը, որ ծիծաղում է» ֆիլմը: