Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան կարծում են, որ ԵՄ-ն պետք է խստացնի պատժամիջոցներն Իրանի դեմ

Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան կարծում են, որ ԵՄ-ն պետք է խստացնի պատժամիջոցներն Իրանի դեմ

PanARMENIAN.Net - Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան կարծում են, որ ԵՄ-ն պետք է խստացնի պատժամիջոցներն Իրանի դեմ: Այդ գաղափարը բարձրաձայնել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Իր հերթին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ նոր միջոցները պետք է վերաբերեն ֆինանսական ու նավթային հատվածներին, ազդեն Թեհրանի արտաքին առևտրի վրա: Սակայն նախարարը մանրամասներ չի նշել՝ ասելով, որ դրանք կհրապարակվեն առաջիկա օրերին, լրացուցիչ բանակցություններից հետո: Հօգուտ դրան հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---