8 սեպտեմբերի 2012 - 16:09 AMT
Սիրիացի ընդդիմադիրներին չի հաջողվել Հալեպում ռազմական բազա գրավել

Ասադի զորքերին հաջողվել է ընդդիմության հետ մարտում պահպանել Հալեպում գտնվող Հանանո ռազմական բազան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Սիրիական բանակը գրոհայինների դեմ կիրառել է ծանր տեխնիկա: Դաժան մարտը տևել է շուրջ 20 ժամ:

Մարտի ընթացքում ընդդիմության գրոհայինները հազվադեպ համառություն են դրսևորել, փորձելով գրավել բազան, որտեղ գտնվում են զինապահեստներ:

Սիրիացի զինվորականները դա բացատրում են նրանով, որ ընդդիմադիրները զենքի սուր կարիք ունեն: