Հիլարի Քլինթոնը հույս ունի, արդեն սեպտեմբերին չեղյալ կհայտարարվի Ջեքսոն-Վենիկի ուղղումը

Հիլարի Քլինթոնը հույս ունի, արդեն սեպտեմբերին չեղյալ կհայտարարվի Ջեքսոն-Վենիկի ուղղումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հույս ունի, որ արդեն սեպտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը չեղյալ կհայտարարի Ջեքսոն-Վենիկի ուղղումը, և Ռուսաստանին կտրամադրվի նորմալ տնտեսական հարաբերություններով երկրի կարգավիճակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Վլադիվոստոկում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում Քլինթոնը հայտարարել է. «Որպեսզի մեր երկրները կարողանան մրցակցել մյուսների հետ այստեղ` Ռուսաստանում, մենք սերտ կապեր ենք պահպանում Կոնգրեսի հետ Ջեքսոն-Վենիկի ուղղումը չեղյալ հայտարարելու գործում»:

«Մենք հույս ունենք, որ այս ամիս այդ օրինագիծը կընդունվի»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---