ՋՈՆ ԷՎԱՆՍ. «ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 20-ՐԴ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՂԵԼ»

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է «Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին»: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: «Այսօր ես կանվանեմ այն որպես հայկական Ցեղասպանություն»,- հայտարարել է Էվանսը: Դեսպանը հայտարարել է ներկաներին, որ «ուսումնասիրել է հայկական Ցեղասպանությունը պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի աշխատություններով: Աղբյուրի համաձայն` Էվանսը նաեւ հայտարարել է , որ խորհրդատվություն է ստացել պետդեպարտամենտի փաստաբանի մոտ, որը հաստատել է, որ 1915 թվականի իրադարձությունները եղել են «Ցեղասպանություն ըստ սահմանման»: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն ու պաշտոնյաները խուսափում էին օգտագործել «ցեղասպանություն» բառը դարասկզբին Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությւոնների հետ կապված` փոխարենն օգտագործելով նկարագրող արտահայտություններ եւ սահմանումներ, հիշեցնում է աղբյուրը: «Ոչ մի ամերիկյան պաշտոնյա երբեք չի ժխտել այդ փաստը. ես կարծում եմ, որ տվյալ դեպքում բառախաղը պատշաճ չէ ամերիկացիներին»,- հայտարարել է Էվանսը: «Ես հավատում եմ, որ իրերն իրենց անուններով պետք ասել, սակայն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունը դեռեւս չի փոխվել, քանզի Թուրքիայի դեպքում գոյություն ունեն ՆԱՏՕ-ի հետ վաղեմի կապերը` հատկապես ռազմական ոլորտում»: «Հայոց ցեղասպանությունն 21-րդ հարյուրամյակի առաջին ցեղասպանությունն է եղել»,- ասել է Էվանսը` ընդսմին նշելով, որ աշխարհն այդ ժամանակ պատրաստ չէր համապատասխան արձագանքի: «Ես հավատացնում եմ ձեզ, որ մենք պատրաստվում ենք լավ աշխատել այդ խնդրի ուղղությամբ»,- հայտարարել է Էվանսը: Անդրադառնալով ամերիկա-թուրքական հարաբերություններին` Էվանսը հայտարարել է, որ «մենք ապրում ենք շատ դժվար ժամանակաշրջան Թուրքիայի հետ»: «Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել զարգացումը թուրքական հասարակությունում: Եկեք հուսանք, որ մենք կտեսնենք այն օրը, երբ հայացքները կփոփոխվեն այն ոլորտներում, որտեղ պետք է փոփոխվեն»,- նշել է դեսպանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---