ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ26 փետրվարի 2005 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ երկրում չկա ուժեղ ընդդիմություն եւ, հետեւաբար, չկան նախադրյալներ վրացական կամ ուկրաինական հեղափոխական սցենարների իրականացման համար: «Կայունության լավագույն երաշխիքը արդյունավետ եւ եռանդուն իշխանությունն է, հասցեագրված եւ կշռադատված արտաքին քաղաքականությունը», - հայտարարել է Ռ.Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին» տված հարցազրույցում: «Եթե իշխանությունը թույլ է, միշտ կգտնվի ինչ-որ մեկը, որ կփորձի խլել այն, իսկ եթե դժգոհները շատ են, ապա այդ ինչ-որ մեկը կարող է հենվել նրանց վրա, եթե իշխանությունը խանգարում է այս աշխարհի ուժեղներից մեկին, այդ փորձերը կստանան արտաքին սնուցում: Վրաստանում եւ Ուկրաինայում աշխատել են բոլոր երեք գործոնները: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ներկայումս Հայաստանում չկա ուժեղ ընդդիմություն: «Որքան բարձր է ընդդիմության մակարդակը, այնքան բարձր է իշխանության հանդեպ հասարակության պահանջկոտության մակարդակը, թույլ ընդդիմությունը բարոյալքում է իշխանություններին եւ խթանում է հանրության ապատիան, ես հանդես եմ գալիս ուժեղ ընդդիմության ձեւավորման օգտին»,-ասել է Քոչարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |