Չինաստանի 2 նավեր կպարեկեն Ճապոնիայի հետ վիճելի կղզիների ջրային տարածքը

Չինաստանի 2 նավեր կպարեկեն Ճապոնիայի հետ վիճելի կղզիների ջրային տարածքը

PanARMENIAN.Net - Չինաստանի 2 նավեր կպարեկեն Ճապոնիայի հետ Սենկակու վիճելի կղզիների ջրային տարածքը, որոնք երեքշաբթի ազգայնացրել է ճապոնական կառավարությունը: Այդ մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Ճապոնական կառավարությունը սեպտեմբերի 10-ին պաշտոնական որոշում է կայացրել մասնավոր սեփականատերերից Չինաստանի հետ վիճարկվող հինգ կղզիներից երկուսը ձեռք բերելու մասին: Ըստ ճապոնական ԶԼՄ-ների, գործարքը կնքվել է երեքշաբթի առավոտյան:

Պեկինն ապօրինի է հայտարարել այդ գործարքը՝ հիշեցնելով Ճապոնիային, որ պատմականորեն կղզիները պատկանում են Չինաստանին: Չինաստանի ԱԳՆ-ն զգուշացնում է, որ, եթե Ճապոնիան չհրաժարվի նման գործողություններից, միջադեպը «լուրջ հետևանքներ» կունենա:

Ճապոնիան պնդում է, որ տիրում է կղզիներին 1895 թվականից: Պեկինում հիշեցնում են, որ 1783 և 1785 թվականների ճապոնական քարտեզներում կղզիները նշված են որպես չինական տարածք: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիները ԱՄՆ վերահսկողության տակ էին և Ճապոնիային են փոխանցվել 1972 թվականին: Չինաստանում գտնում են, որ Ճապոնիան ապօրինի է տիրում կղզիներին, իսկ Ճապոնիան գտնում է, որ Չինաստանն ու Թայվանը հավակնում են կղզիներին միայն 1970-ականներից, երբ պարզվեց, որ այդ շրջանը հարուստ է օգտակար հանածոներով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---