ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը կհարգեն 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը կհարգեն 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Բարաք և Միշել Օբամաները երեքշաբթի օրը կհարգեն 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հիշատակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Առավոտյան ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը ողջ երկրի հետ միասին կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը 1 րոպե լռությամբ:

Սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակը, բացի Նյու Յորքից, կհարգեն նաև Շանկսվիլլում, ուր կուղևորվի ԱՄՆ փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը:

Սպիտակ տունը նաև հաղորդել է, որ նախագահը հատուկ ժողով է անցկացրել` նվիրված ահաբեկչության 11-րդ տարելիցի օրը անվտանգության ապահովման հարցերին:

Սեպտեմեբրի 11-ի ահաբեկչությունների զոհ է դարձել 2 974 մարդ: 24-ը համարվում են անհայտ կորած: Ահաբակչության ընթացքում զոհվել է նաև 19 ահաբեկիչ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---